top of page

ՍՈՆՅԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Sonya.jpeg

Եկեք ավելի մոտիկից ծանոթանանք մի տիկնոջ հետ, ով իր ողջ կյանքը կապել է արխիվների ու պատմությոն հետ: Ձեր տոհմածոռը կազմելիս, տիկին Սոնյան օգտագործում է հնարավոր բոլոր աղբյուրները՝ չափաբերական մատյանները, Հայաստանի ազգային արխիվը և Սինոդի արխիվը, հատիկ առ հատիկ վերականգնելով այն ժամանակների բոլոր դետալները:

 

Սոնյա Սուրենի Միրզոյանը ծնվել է 1949 թ. հուլիսի 15-ին, հայաբնակ Կիրովաբադ /այժմ՝ Գյանջա, Ադրբեջանական հանրապետություն/ քաղաքում: Ընտանիքի չորս դուստրերից ավագն էր, որ դպրոցն ավարտելուց հետո մեկնեց Բաքու, որպեսզի ընդունվի համալսարան: Սակայն ճակատագիրն այլ կերպ դասավորվեց, առաջին իսկ քննությանը նա ստացավ «անբավարար» և վերադառնալով հարազատ երկրամաս, ընդունվեց տեղի մանկավարժական ուսումնարան: Այն ավարտելուց հետո, տիկին Սոնյան չհուսալքվեց և կրկին փաստաթղթերը հանձնեց Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Այդ նույն տարում համալսարանում բացվել էր նոր ուղղություն՝ «արխիվագիտություն», ուր և դիմեց Սոնյան:

Համալսարանում ուսանելու ողջ 5 տարիները նրա համար եղան կայացման ու ազգային ինքնագիտակցության տարիներ: Համալսարանն ավարտելուց հետո, Սոնյային՝ ՀԽՍՀ Գլխավոր արխիվային վարչության հարցմամբ, ուղարկեցին Հայաստան: Եվ 1973 թվականից սկսվեց նրա կարիերան՝ Հայաստանի պատմության արխիվում: 10 տարի անց, Սոնյան դարձավ Պատմության արխիվի տնօրենի տեղակալ, 1993 թ.՝ տնօրեն, իսկ 2003 թ., երբ Հանրապետության բոլոր արխիվները միավորվեցին և կազմավորվեց Հայաստանի ազգային արխիվը, նա դարձավ Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն:

Աշխատանքային տարիների ողջ ընթացքում, տիկին Սոնյան եղել է ոչ միայն վարչական աշխատող, այլև ստեղծագործող անձնավորություն: Նա պաշտպանել է թեզ՝ Առաջին Հայկական Հանրապետության պետական ու քաղաքական գործիչ

Ալեքսանդր Խատիսյանի վերաբերյալ: Նա նաև տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է, և հասկանում է, թե որքան կարևոր է սեփական տոհմի ու ամբողջ ազգի պատմության իմացությունը:

 

Տիկին Սոնյան վսատահաբար նշում է, որ գտել է իր կյանքի իրական կոչումը, և առանց վարանելու կընտրեր պատմության ֆակուլտետն ու նույն կյանքի ուղին, եթե կյանքի անիվը ետ վերադառնար:

 

Ձեզ համար կբացվեն Ձեր նախնիների բոլոր գաղտնիքներն ու կյանքի ասպեկտները, ինչպես և տոհմածառը կդառնա Ձեր հպարտության աղբյուրներից մեկը: Իմանալ սեփական ընտանիքի և ազգի պատմությունը անհրաժեշտ է, այն կօգնի բացահայտել ապագայի հեռանկարները և առավելապես հասկանալ ինքդ քեզ ու ինքդ քո բնույթը:

bottom of page