top of page

ՄԵՐ ՄԱՍԻՆ 

Դուք երբևիցե կազմել եք՞ Ձեր ծագումնաբանության որևէ տոհմածառ: Ինչ՞ կարող եք Դուք պատմել Ձեր ընտանիքի պատմության վերաբերյալ: Դե իհարկե, ոչ այն մասին, թե ինչ են աշխատել և որտեղ են բնակվել Ձեր տատիկներն ու պապիկները, այլ նրանց ազգանվան և ողջ տոհմական ազգանվան պատմության վերաբերյալ, Ձեր նախնիների մասին, այն մասին, թե որտեղ են նրանք բնակվել, և թե ինչպիսի փոխության է ենթարկվել ծագումնաբանությունը սերնդե սերունդ: Այսպիսի հարցեր, երիտասարդական տարիներին, շատ քչերին  է հետաքրքրում, այ իսկ 40 տարիքին մոտ, արդեն մարդ ուզում է ավելի շատ իմանալ իր ընտանիքի, իր ծագման մասին և կազմել սեփական տոհմածառը: Կարող եք՞այս հարցերի պատասխանները տալ Ձեր երեխաներին ու թոռներին, ովքեր կհետաքրքրվեն Ձեզնից ընտանիքի պատմության վերաբերյալ: Տոհմածառի կազմումը հեշտ խնդիր չէ, այն պահանջում է բավական մեծ ուշադրություն, ժամանակ և ուժեր, և ամենաճիշտը՝ այն պրոֆեսիոնալ /մասնագետներին/ վստահելն է: Ինքնուրույն տոհմածառի վրա աշխատելիս Դուք կարող եք կորցնել տարիներ, և վերջապես իմացություն է հարկավոր թե ինչից սկսել փնտրտուքները:

AGS_about_01.webp

Ձեր Տոհմի ծառը /Տոհմածառը/ կազմելու հարցում Ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր իրենց կյանքը կապել են արխիվների ու պատմության հետ: Սոնյայի ու Մհերի հիանալի տանդեմը, որտեղ ամեն մեկը զբաղվում է հետազոտության իր մասով: Սոնյան հետազոտում է Հայաստանի արխիվներում գտնվող հնարավոր բոլոր տվյալները, մինչդեռ Մհերը զբաղվում է ԴՆԹ թեստերի հարցով, ավելին, վերջինս հանդիսանում է Family Tree DNA /Խյուստոն, ԱՄՆ/ ունիկալ լաբորատորիայի ադմինիստրատորը, որտեղ պահվում է ավելի քան 4000 հայերի մասին ծագումնաբանական տեղեկատվություն՝ ամբողջ աշխարհի մասշտաբով՝ Armenian DNA Project: Տոհմածառի կազմումը դա ուղղակի աշխատանք չէ, այն կոչում է, և հավատացեք, Սոնյան ու Մհերը միանշանակ կգտնեն Ձեր ընտանիքի արմատները, առավելագույնս մինչև հնարավոր խորքային սահմանները:

 

Մեծի մասամբ այս տիպի հետազոտության հաջողությունը կախված է նրանից, թե ով կզբաղվի տեղեկատվության, տվյալների փնտրման աշխատանքով: Սոնյան ու Մհերը իրենց ողջ կյանքը նվիրել են այդ աշխատանքին, և ուրախությամբ կօգնեն Ձեզ կազմելու Ձեր գերդաստանի ծառը, ինչը հպարտության առիթ կդառնա Ձեզ համար, չէ՞որ սեփական ընտանիքի ու ազգի պատմությունն իմանալը անչափ կարևոր է ու անհրաժեշտ: Այն կօգնի Ձեզ ինքներդ Ձեզ ընդունել, ինքնահաստատվել, և ինքներդ Ձեզ ճանաչել բոլորովին այլ տեսանկյունից, չէ՞որ տոհմածառերի արդյունքները լինում են շատ ու շատ անկանխատեսելի: Եվ վերջապես Դուք կկարողանաք պատասխանել բավական թվով հարցերի, որոնք ծագել են Ձեր մտքում, երբ Դուք խորհել եք Ձեր ծագման մասին:

 

Տոհմածառի կազմումը կօգնի պահպանել մշակույթն ու ընտանեկան ավանդույթները /հաճախ անգամ բացահայտել նորերը/, գնահատել որոշակի գենետիկ /ծագումնաբանական/ հիվանդությունների առաջացման վտանգը և գտնել ազգականների, որոնց հետ Դուք ունեք ընդհանուր նախահայրեր: Միթե՞նմանօրինակ ընտանեկան ճանապարհորդությունը և տոհմաբանության որոնումը ազգանվան միջոցով, որտեղ միահյուսված են անցյալի, ներկայի ու ապագայի թելերը, չեն արդարացնում իրենց:

 

Ընդառաջեք մեզ, Դուք ունեք ունիկալ հնարավորություն իմանալու Ձեր ծագումնաբանությունը օնլայն, օգտվելով Սոնյայի և Մհերի ծառայություններից!

bottom of page