top of page

Տոհմածառ կազմելը հեշտ խնդիր չէ, առանձնապես, երբ դրանով զբաղվում են նորեկները: Փորձառու ծագումնաբանի համար, այսպես ասած, հարկավոր տեղեկատվության փնտրտուքը մի հետաքրքիր արկած է: Նա վստահաբար կասի, որ ծագումնաբանական աղբյուրները այն ամենն են, որ գտնվում է մեր շուրջը, և դա ճշմարտություն է:

 

Տոհմածառ կազմելիս հաճախ օգտագործվում են բազմազան աղբյուրներ՝ չափաբերական մատյաններ, ռևիզիական հեքիաթներ՝ մարդահամարի ցուցակներ /հարկատուների/, խոստովանական տեղեկագրեր և այլն: Տոհմածառ կազմելու ընթացքում հենց առավել կարևոր ծագումնաբանական աղբյուրների մասին էլ մենք կխոսենք: Վերը նշված բոլոր ծագումնաբանական աղբյուրները վերաբերում են ոչ միայն հայերին, այլև ռուսներին, հույներին, ասորիներին, հրեաներին և այլ ազգությունների նույնպես, ովքեր բնակվել և բնակեցված են Հայաստանում:

sources1.webp

ՉԱՓԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ 

(քաղաքացիական կացության գրառման ակտեր, ամուսնությունների, մահվան գրանցում, գրառումներ ծննդյան և կնքման մասին և այլն), սրանց կարելի է կոչել ծագումնաբանական աղբյուրների ամենահավաստի տարբերակներ: Արխիվում կուտակված են ոչ միայն Անդրկովկասի՝ այլև, հայ ժողովրդի ճակատագրի բերումով, նաև Ռուսական կայսրության տարբեր համայնքների չափաբերական մատյանները: Ամենահին չափաբերական մատյանը թվագրված է 1734 թվականով: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հայկական համայնքների չափաբերական մատյանները ներառվել են շատ ավելի վաղ, քան հայկական եկեղեցիների մասին 1836 թ. «Կանոնադրությունը»:

Метрическая книга
Метрическая книга

ՌևԻԶԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Ռևիզիական հեքիաթներ՝ մարդահամարի ցուցակներ /հարկատուների/ - ընտանիքի ծառը կազմելիս իր նշանակությամբ երկրորդ ծագումնաբանական աղբյուրը: Այստեղ կարելի է ներառել նաև կամերալ նկարագրությունները և մարդահամարը: Առաջին ռևիզիական հեքիաթները՝ մարդահամարի ցուցակները վերաբերվում են Աստրախանի (առաջին ռևիզիական հեքիաթը թվագրված է 1725 թ.) և Նոր-Նախիջևանի (թվագրված է 1789-1790) հայերի պատմությանը: Այ իսկ Անդրկովկասի 1817 թ. առաջին մարդահամարի ժամանակ կազմվել է միայն բնակեցված գյուղերի ցուցակը: 1825 թվականի մարդահամարը առավել լիարժեք է, այստեղ ներառվել են տվյալներ ընտանիքի անդամների, նրանց տարիքի մասին և այլն:

Ողջ Արևելյան Հայաստանի մարդահամար անցկացվել է 1830 և 1836 թվականներին: Այն անչափ արժեքավոր ծագումնաբանական աղբյուր է, քանի որ այնտեղ նշված է տեղեկատվություն ընտանիքի կարգավիճակի մասին՝ բնիկ է, թե եկվոր (որտեղից), ընտանիքի անդամները: Մարդահամարները անցեն կացվել մի քանի անգամ՝ 1842,

1852-1859, 1873 և 1886 թթ.

sources4.webp
sources5.webp

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱԴԱՀԱՄԱՐՆԵՐ 

ընտանիքի ծառը կազմելիս իր նշանակությամբ հաջորդ ծագումնաբանական աղբյուրը: Այս մարդահամարների մեջ նշված է միայն տանտերը, նրա տարիքը, զբաղմունքը, իսկ ընտանիքի մյուս անդամների անունները նշված չեն: Սրանց հիմնական արժեքը այն է, որ դրանք անց են կացվել Կարսի մարզում, և այստեղ արդեն նշված են ընտանիքի անդամներն ու նրանց տարիքը:

sources6.webp

ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՆԵՐԻ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ, ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՖՈՐՄՈՒԼՅԱՐԱՅԻՆ և ԾԱՌԱՅԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ 

ևս մեկ արժեքավոր ծագումնաբանական աղբյուր են տոհմածառ կազմելիս: Համարյա Երևանի նահանգի ու Կարսի մարզի բոլոր պետական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող աստիճանավորները մտել են այդ ցուցակների մեջ: Բացի դրանից, հոգևոր կազմակերպությունների ֆոնդերում կարելի է տեղեկատվություն գտնել Ռուսական կայսրության հայկական եկեղեցիների համարյա բոլոր քահանաների մասին, սկսած XIX – րդ դարի առաջին կեսից մինչև XX –րդ դարի սկիզբը: Այստեղ գրառված է հոգևոր ծառայողի կենսագրությունը, ինչպես և տեղեկություններ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ:

sources9.webp

ԿՏԱԿՆԵՐԸ

ևս, իրավացիորեն կարելի է համարել ծագումնաբանական հետաքրքիր աղբյուրների մի տեսակ, որոնք օգնում են տոհմածառ կազմելիս: Այստեղ նկարագրվում են մի քանի սերունդներ, ինչպես կանոն, ինքը՝ կտակողը, նրա կինը կամ ամուսինը, ծնողները, երեխաները, թոռները, եղբայրներն ու քույրերը: Արխիվներում կարելի է գտնել եկեղեցական կազմակերպությունների ֆոնդերի կտակներ (Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրասենյակ, Սուրբ Էջմիածնի Սինոդ և այլն):

sources12.webp

Ցավոք, ներկայացվող բոլոր ծագումնաբանական աղբյուրները վերաբերվում են Ռուսական կայսրության հայերին: Կան մի քանի աղբյուրներ, որոնք վերաբերվում են Արևմտյան Հայաստանի հայերի պատմությանը, սակայն հիմնականում՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո:

 

Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, 1914 թ. ստեղծվեց հատուկ «Եղբայրական օգնության կոմիտե», որի խնդիրն էր փախստականների ցուցակի կազմումը, և որտեղ նշված էր նրանց անունը, ազգանունը, տարիքը, ընտանիքի կազմը՝ յուաքանչյուրի տարիքի և ազգության նշմամբ և այլ հարցեր: Ներկայումս այդ փաստաթղթերը կարելի է գտնել Հայաստանի ազգային արխիվի տարբեր ֆոնդերում, դրանք շատ լավ աղբյուրներ են հանդիսանում տոհմածառ կազմելիս: Այդ կատեգորիային կարելի է դասել նաև որբերի ցուցակները, ինչպես Արևելյան Հայաստանի, այնպես էլ Ռուսական կայսրության այլ քաղաքների որբանոցներում:

sources13.webp

Քաղաքացիություն ստացող անձանց ցուցակները կարելի է դասել լրացուցիչ ծագումնաբանական աղբյուր հանդիսացող փախստականների ցուցակներին: Առաջինը այդպիսի ցուցակներ կազմվել են 1914 թ. մայիսին, սակայն մարդահամարն ընդհատվել է, երբ սկսվել է պատերազմը: Ընդգրկված էր քաղաքներ Երևանի, Էջմիածնի և Լենինականի որոշ մասի բնակչությունը: Այդ ցուցակի ծառայացուցակը արժեքավոր տեղեկություն է տալիս փախստականների մասին՝ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվ ու տեղ, որ թվականից է ԽՍՀՄ քաղաքացի, աշխատանքի վայրն ու պաշտոնը, ԽՍՀՄ-ում բարեկամների առկայությունը, հարազատական կապերը արտասահմանում, բնակության հասցեն: 

sources15.webp

Երկրոդ Համաշխարհայնի պատերազմի հաղթանակից հետո, հայրենադարձության ընթացքում կազմվել են անկետաներ, ծագումնաբանական բնույթի հարցերով, ինչը ևս հանդիսանում է օգտակար աղբյուր տոհմածառ կազմելիս:

ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ 

ծագումնաբանական աղբյուր է ոչ միայն հայերի տոհմածառը կազմելիս, այլև Հայաստանի այլազգի բնակիչների համար: Արխիվում բռնաճնշումների վերաբերյալ կան գործեր սկսած 1920-ից մինչև 1955 թվականը: Համաձայն բռնաճնշումների ենթարկված մարդկանց անկետաների, կարելի է պատկերացում կազմել մի քանի սերունդների ծագման մասին:

sources19.webp

Եթե ինքնուրույն զբաղվել այս հարցերով և փորձել կազմել սեփական տոհմի ծառը, ապա պետք է իմանալ բավական շատ նյուանսներ /նրբերանգներ/ (օրինակ՝ բնակչության մասին ինֆորմացիայի բաժանման հիմնական սկզբունքները և արխիվներում պահպանումը): Հաճախ հնարավոր է կորցնել ոչ մեկ, այլ մի քանի շաբաթներ անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու համար, իսկ ամենագլխավորը՝ պետք է իմանալ, թե որտեղ և հատկապես ինչ փնտրել, և ամենակարևորը՝ պետք է իրավունք ունենալ այդ ինֆորմացիայից օգտվելու համար! Հակառակ դեպքում նորելուկը փակուղու առջև կկանգնի, և կենթադրի, որ այդտեղ իր ընտանիքի մասին ինֆորմացիա չկա: Իսկ դա հնարավոր չէ: Ինչպես ասում են, ով փնտրում է, նա անպայման գտնում է: Եվ այդ հարցում Ձեզ կօգնեն Սոնյան և Մհերը:

bottom of page