top of page

ՄՀԵՐ ԻՇԽԱՆՅԱՆ

Ուրախ ենք ներկայացնել Ձեզ մի մարդու, ով Հայաստանում սկսել է զբաղվել ամենաքրտնաջան աշխատանքներից մեկով՝ ԴՆԹ թեստերով և դրանց վերծանմամբ:

 

Մհեր Իշխանյանը ծնվել է Հայաստանում՝ պատմական Խնձորեսկ գյուղում: 5 տարեկանից տեղափոխվոլ է Երևան: 2003 թվականից սկսել է հետաքրքրվել տոհմաբանական ծագումնաբանությամբ, որն այսօր կոչվում է ԴՆԹ տոհմաբանություն:

 

Առաջին էտապում Մհերը սկսեց ԴՆԹ թեստեր անցկացնել իր հարազատների շրջանում՝ FTDNA ընկերությունում: Ժամանակի ընթացքում նա խորացավ այդ ուղղությամբ և հայերից առաջինն էր, որ սկսեց զբաղվել ԴՆԹ տոհմաբանության գործնական հարցերով:

 

2016 թ. Մհերը ստեղծեց Սյունիք ԴՆԹ նախագիծը և Խնձորեսկ ԴՆԹ նախագիծը, ու սկսեց զբաղվել Խնձորեսկի տոհմերի ծագումնաբանության ուսումնասիրությամբ: Նրա հետաքրքրությունն ու այդ թեմայի ուղղությամբ գիտելիքները նկատեցին FTDNA ընկերության Հայկական ԴՆԹ նախագծի վարչակազմի կողմից, որտեղ հավաքված են հազարավոր հայերի ծագումնաբանական արդյունքները՝ Armenian DNA Project:

Mher.jpg

Նախագիծը ստեղծվել է 2008 թվականին՝ Մարկ Արսլանի կողմից, հետագայում այն զարգացրել են նոր ադմինիստրոտորներ՝ Պիտեր Խրեչդակյանն ու Հովհան Սիմոնյանը, ովքեր ֆինանսավորել են թեստերը: 2017 թվականին Մհերը առաջարկել է դառնալ համա-ադմինիստրատոր՝ ստացված տվյալների խմբավորման ու վերծանման գծով:

 

2015 թվականին Մհերը Արամ Պալյանի հետ միասին, Ֆեյսբուկի սոցիալական ցանցում ստեղծեց Էթնիկ ծագումնաբանական խումբ: Տվյալ համագործակցության նպատակն էր՝ ԴՆԹ թեստերի մասսայականացումը և այդ բնագավառում գիտելիքների բարձրացման մակարդակը հայերի մոտ, և ոչ միայն:

 

Եթե Դուք նմանատիպ ոչինչ չեք արել, կամ բախվել եք դրա հետ Ձեր կյանքի ընթացքում, սակայն Ձեզ մոտ հարցեր են առաջացել, ապա Մհերը Ձեզ կօգնի դրանց լուծման հարցում:

bottom of page