ՏՈՀՄԻ ԳԻՐՔԸ
Ինչ՞ է նշանակում Տոհմի գիրք: Ինչպես՞ և որտեղ՞այն գտնել: Սա միայն հարցերի մի մասն է, որոնք կապված են սեփական ընտանիքի տոհմածառը կազմելիս: Ուրեմն որտեղից՞սկսել:
ՔԱՅԼ Ν 1 – ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Առաջարկում ենք աշխատանքը սկսել Ձեր ընտանիքի մասին ինֆորմացիայի հավաքագրումից, ինչը այդ պահին Ձեզ մատչելի է: Լինի դա անձը հաստատող վկայական, թե հարազատների բանավոր պատումներ – կարևորը՝ այդ ինֆորմացիան հավաքելն է, և ապա սրանցով դիմեք մեզ: Կարևոր է իմանալ ոչ միայն ծննդյան թիվը կամ կյանքի տարիները, այլև տերիտորիան, գտնվելու վայրը՝ որտեղ են ծնվել, որտեղ բնակվել, ինչով են զբաղվել, մոտ հարազատները կամ անգամ հարևանները: Ազգանունն ու անունը իհարկե, ամխոս հիմք են: Սակայն ավելի վաղ (և հազվագյուտ) աղբյուրներում հանդիպել են նաև մականուններ, կամ տոհմային անուններ: Այս բոլորը օգնում են մեզ արխիվներում աշխատելիս: Առավել մանրամասն ինֆորմացիա մեր աղբյուրների մասին այստեղ՝
Արխիվներում նամակների ու գրառումների հետ մեկտեղ, մենք խորհուրդ ենք տալիս
օգտագործել նաև ԴՆԹ թեստերը: Այս ամենի համատեղ կիրառումը Ձեզ թույլ կտա ինֆորմացիա գտնել Ձեր հարազատների մասին ընդհուպ մինչև 18-րդ դարը:
ՔԱՅԼ Ν 2 – ԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏԻ-ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՈՒՄ
Թողեք Ձեր հայտը հետազոտության համար Ձեզ մոտ եղած տվյալներով: Մենք կօգնենք Ձեզ լրացնել թերությունները, որպեսզի հետազոտությունը ընթանա առավել արագ ու ճշգրիտ:
Այս էտապում կարևոր է որոշակիանալ հետազոտության խորության հարցում: Սակայն եթե Դուք կգտնեք ավելի հետաքրքիր ինֆորմացիա, և այն կուզենաք ընդգրկել հետազոտության արդյունքների մեջ, դա մշտապես քննարկելի է, և մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է ստանալ առավելագույն ինֆորմացիա իր տոհմածառի վերաբերյալ:
ՔԱՅԼ Ν 3 – ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Այս էտապում մենք ուսումնասիրում ենք բորլոր մատչելի աղբյուրները, անց է կացվում ԴՆԹ թեստ, եթե դա ընդունելի է Ձեզ համար, հավաքվում և վեր են լուծվում ստացված արդյունքները:
Կախված ելակետային տվյալներից ու հետազոտության խորությունից, ուսումնասիրությունը կարող է տևել մեկից մինչև հինգ կամ ավելի ամիս: Այդ պատճառով ԴՆԹ թեստը լավ օգնական կարող է հանդիսանալ:
ՔԱՅԼ Ν 4 – ՏՈՀՄԻ ԳԻՐՔԸ ԿԱՄ ՏՈՀՄԱԾԱՌԸ
Ինչ՞ձևով կարող է ներկայացվել մեր աշխատանքի արդյունքը:
• Տեղեկանք – դա փաստաթուղթ է իր քաղվածքներով, թե որտեղ է գտնվել ինֆորմացիոն:
• Տեղեկանք՝ էլեկտրոնային սկանավորված փաստաթղթերով, որոնցում գտնվել է ինֆորմացիան:
• Էլեկտրոնային ալբոմ
Տեղեկանքները նախորոշված են հիմնականում ընտանեկան արխիվներում դրանք պահելու համար, այն դեպքում, երբ Տոհմածառը /սխեմա/ և Էլեկտրոնային ալբոմը ունեն անհամեմատ առավել ներկայանալի տեսք, և դրանք հպարտորեն կարելի է ցուցադրել բոլոր հարազատներին կամ հյուրերին:
Տոհմածառը կամ սխեման կարելի է վերարտադրել զանազան ֆիզիկական կրիչների վրա՝ սկսած պաստառներից և վերջացրած փայտյա կտավներով, խալիներով, պատկերավոր ասեղնագործությամբ և այլն: Հնարավորություն կա այն տեսնելու նաև դիջիտալի աշխարհում, մասնավորապես՝ https://www.myheritage.com/. կայքում: Այստեղ տեղադրելով Ձեր ԴՆԹ թեստի անալիզները, Դուք կարող եք գտնել ավելի շատ հարազատներ, քան սպասում եք: Դրա հետ մեկտեղ Դուք կդառնաք Armenian DNA Project նախագծի մի մասը, որում պահպանվում է ավելի քան 4000 հայի մասին ինֆորմացիա ողջ աշխարհի մասշտաբով:
Էլեկտրոնային տարբերակի մեկ այլ մեկնակերպ կարող է հանդիսանալ սեփական տոհմական կայքի ստեղծումը .family դոմենի վրա:
Էլեկտրոնային ալբոմը կարելի է լրացնել պատմական տեղանքների մասին ինֆորմացիայի միջոցով, որոնք կարևոր դեր են ունեցել Ձեր ընտանիքի պատմության հարցում, կամ լրացնել Ձեր նախնիների զբաղմունքների վերաբերյալ տվյալներով: Ինչով՞են դրանք այդքան նշանակալի եղել: Այս դեպքում ոչ ոք չի սահմանափակում ինֆորմացիայի քանակը, որը կարելի է հավաքել Ալբոմում:
Երբ արդեն այն պատրաստ է, կարելի է տրամադրել տպագրության՝ մասնագիտացված հրատարակություններում, որպեսզի այդ Գիրքը մշտապես ունենաք Ձեր ձեռքի տակ, երբ հյուրեր ունենաք: Կամ երբ կուզենաք վերընթեռնել ինչ-որ փաստեր Ձեր ընտանիքի մասին՝ բուխարիկի մոտ կամ արձակուրդին օվկիանոսի ափին:
Սպասում ենք Ձեր հայտերին և ուրախ կլինենք հավաքել Ձեզ համար բոլոր հնարավոր տեղեկությունները!